Panorama.am-ը գրում է.
Եվրամիությունը 1,5 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննության անկախ հանձնախմբի աշխատանքի համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հանձնախումբը ստեղծվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:

«Որպես Եվրամիություն՝ մենք հաստատում ենք մեր հավատարմությունն ու աջակցությունը Սիրիայի ժողովրդին, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող քաղաքական գործընթացին՝ ուղղված ճգնաժամի քաղաքական կագավորմանը»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել