Aysor.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր նոյեմբերի 30-ին` Մոսկվայում, տեղեկացնում է ria.ru-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայ-ռուսական զորքերի միացյալ զորախումբը խաղաղ ժամանակ ենթարկվում է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբին, իսկ պատերազմական իրավիճակում կարող է ենթարկվել ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։
«Միացյալ խմբավորման հրամանատարը խաղաղ ժամանակ ենթարկվում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին, իսկ անմիջական ագրեսիայի կամ պատերազմի ժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին կամ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին: Այս որոշումը կկայացվի երկու երկների գերագույն գլխավոր հրամանատարների կողմից` համատեղ», - ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



