Artsakhpress-ը գրում է.
Մեր կուսակցության գործադիր մարմնի նիստում անցումային շրջանի նախագահի ընտրության որոշումը թողնվել է իմ հայեցողությանը:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել  է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

«Քվեարկելու  եմ    «Շարժում-88»   խմբակցության  ղեկավար  Էդուարդ Աղաբեկյանի  օգտին: Նա   որևէ  շանս  չունի  անցնելու, դա  ինքն  էլ  է  հրապարակայնորեն   հայտարարել:  Է.  Աղաբեկյանն  իր թեկնածվությունն  առաջադրելով, ցանկանում  է ինչ-որ  ուղերձներ   հղել  հասարակությանը, որին   կհետևենք  վաղը կայանալիք   նիստի   ժամանակ  և  կտեսնենք  ինչ  գործընթաց  է   փորձում  սկսել   մեր  գործընկերը: Բոլոր դեպքերում Բակո Սահակյանին դեմ  եմ  քվերակելու»,-ասել  է Հ.  Խանումյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել