Մինչ Ադրբեջանի ներքին լսարանը կմարսի «Իսկանդեր» համակարգերի հրթիռների խոցման հետ կապված Զաքիր Հասանովի վերջին հեքիաթները, մենք կներկայացնենք Հայկական զինված ուժերի օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների հերթական թիրախը։

Ադրբեջանի Շեմախիի շրջանի Դադագյունաշ գյուղից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող և 20 հեկտար տարածության վրա տեղակայված այս ամառանոցը Ադրբեջանի նախագահի թաքնվելու վայրերից մեկն է
(աշխարհագրական կոորդինատներն են՝ լայնությունը՝ 40°43՛20.85"С , երկայնությունը՝ 48°35՛42.31"В )։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն այս ամառանոցի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է 30 միլիոն ԱՄՆ դոլար։
Հիմնական շինություններից բացի՝ տարածքում առկա են նաև ուղղաթիռների կայանատեղիներ և անվտանգությունն ապահովվող ստորաբաժանումների համար նախատեսված զորանոցներ։

Հ.Գ. Օբյեկտը գտնվում է Ստեփանակերտից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա և այն բավական հեշտ խոցելի թիրախ է ոչ միայն «Իսկանդեր-Մ» համակարգերի համար, այլ նաև «Իսկանդեր -է»-երի համար, որոնց հրթիռների խոցելիության առավելագույն հեռավորությունը 280 կմ է։

Շարունակելի․․․

Image may contain: outdoorImage may contain: outdoorNo automatic alt text available.No automatic alt text available.Image may contain: outdoorImage may contain: mountain, outdoor, nature and water

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել