Եվրոպայում և աշխարհում ուժերի հավասարակշռության խախտման ուղղությամբ միակողմանի գործողությունները կառաջացնեն համապատասխան քաղաքական և ռազմական հակազդեցություն: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մինսկում Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ, որին մասնակցել է Խաչատուրովը:
«Որևիցե տեղ որևէ պատրվակով սեփական ռազմական հնարավորությունների ուժեղացմանը և տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում ուժերի հավասարակշռության խախտմանն ուղղված ցանկացած միակողմանի գործողություն անխուսափելիորեն առաջացնելու է համապատասխան հակազդեցություն՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ գնահատելով Եվրոպայում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/07/17/khachaturov/2433895
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



