Aysor.am-ը գրում է.

Կարևոր էր Ղարաբաղյան հակամարտության շուրջ եղած դիրքորոշումները ևս մեկ անգամ կրկնել և ներկայացնել, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցին, ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Ընդհանրապես այն, որ ադրբեջանական կողմն` իր կարծր դիրքորոշմամբ ու հայատյաց պետականաշինության փիլիսոփայությամբ, հակամարտության կարգավորման միակ խոչընդոտն է: Մինչև այստեղ չլինեն սկզբունքային և համապարփակ փոփոխություններ, դժվար է լինելու ակնկալել ինչ-որ առաջընթաց գործընթացում և լավ է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ այդ ամենը կրկնում է և ասում, որ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորումը` այսինքն այն, ինչպես Ադրբեջանն է այն ընկալում, պարզապես հնարավոր չէ», - ասաց Դավիթ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել