Սփյուռքի նախարարությունը կարող էր լինել Հայաստանի ամենակարևոր կառույցներից մեկն՝ իր նշանակությամբ համարժեք Պաշտպանության նախարարությանը, սակայն այն այժմ կույր աղիքի է վերածվել:

Սփյուռքի նախարարության գործունեության հնարավոր ոլորտներ պետք է լինեին. 
- Հայաստանի կերպարի քարոզչություն սփյուռքի հայերի և արտասահմանցիների շրջանում,
- ներդրումների կազմակերպում,
- դիվանագիտություն,
- հետախուզություն և հակահետախուզություն,
- գիտություն,
- կրթություն,
- սփյուռքյան կառույցների ձևավորման խթանում
- հայրենադարձություն:

Բնականաբար, դա պետք է լիներ ամենաինտելեկտուալ կառույցներից մեկը և յուրաքանչյուր ռեգիոնի յուրահատկությունից ելնելով՝ համապատասխան գործունեություն ծավալեր: Նման կառույցներն ունենում են հատուկ արտոնություններ և գործունեություն ծավալելու համար հատուկ լիազորություններ և պետք է ուղղակիորեն ենթարկվեն երկրի ղեկավարին:

Որպեսզի պարզ լինի, թե ինչ հնարավորություններ ունեցող կառույց էր կարող այն լինել, պետք է թեթևակի ուսումնասիրել Իսրայելի համարժեք կառույցը` Լիշկար-խա-Կեշիրը` NATIV-ը:
NATIV-ը ստեղծվել է 1952-ին և ֆունդամենտալ է դեր է կատարել Իսրայելի կյանքում Սովետական Միությունում և Արևելյան Եվրոպայի երկրներում հրեաների ինքնագիտակցության բարձրացման (իսկ երբեմն ձևավորել ոչնչից) ու միլիոնավոր հրեաների ներգաղթի կազմակերպման գործում: Ներգաղթի միջոցով, ըստ որոշ իսրայելական փորձագետների, Իսրայելը դեմոգրաֆիական և ինտելեկտուալ առումով փրկվեց և կարողացավ դիմագրավել արաբներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել