Ելնելով անվտանգության նկատառումներից, ԱՄՆ կառավարությունը սահմանափակել է «Կասպերսկի Լաբորատորիայի» արտադրանքի վաճառքը։ Ամերիկան այդ ընկերության կասկածում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հետ գաղտնի կապերի մեջ։ «Կասպերսկիին» նույնիսկ չփրկեց ԱՄՆ-ին իր ծրագրերի գաղտնագրերը տալու առաջարկը։
Մինչև հիմա ընկերությունն այն միակ մատակարարներից էր, որն ընդհանուր համաձայնություն ուներ կառավարության բոլորենթակառուցվածքների հետ: Նոր համաձայնությամբ Կասպերսկին պետք է յուրաքանչյուրի հետ առանձին համաձայնություն ունենա: Ֆորմալ խնդիրը այն է, որ ԱՄՆ իշխանությունները որոշել են, որ հանուն կառավարական ենթակառուցվածքների և կապերի ամբողջականության և անվտանգության, անհրաժեշտ է սահմանափակել Կասպերսկիի հնարավորութունները: Սենատում քննարկում են ամբողջությամբ արգելել Կասպերսկիի արտադրանքի օգտագործումը ԱՄՆ Զինված Ուժերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։