1. Ամենապարզ և, միևնույն ժամանակ, հաճելի միջոցն այն է, որ օրական 10 րոպե սանրեք վարսերը: Սա օգնում է արյան լավ շրջանառությանը և նպաստում արագ աճին:
  2. E վիտամինի յուղը (10%) սնուցում է մազածածկույթը, բացի երկարացումից, նպաստում է նաև խտացմանը կարճ ժամանակամիջոցում: Պարզապես քսեք մազարմատներին և թողեք կես ժամ: Կրկնեք շաբաթական 2-3 անգամ:
  3. 2 բաժակ գոլ ջրի մեջ լուծել 1 ճ/գ խմորիչ և 2 ճ/գ շաքարավազ: 30 րոպե հետո այդ մասսան քսել մազարմատներին, ծածկել որևէ գլխարկով և պահել 15 րոպե: Այնուհետև լվանալ մազերը: Կրկնել շաբաթական 2 անգամ:
  4. Եղինջը թրմել եռման ջրում, թողնել կես ժամ, մինչև ջուրը հովանա: Ամեն անգամ վարսերը լվալուց հետո դրանք ցողեք այս լուծույթով: 2 շաբաթ ամեն օր կրկնել և բացի արագ աճից՝ կնկատվի նաև փայլ:
  5. Սխտորը ճզմել և քսել մազարմատներին: Թողնել 1 ժամ, բայց դրանից ոչ երկար, քանի որ հնարավոր է ճնշման իջեցում: Այն տաքացնելով գլխամաշկը՝ կարագացնի մազերի աճը:
  6. Բոլորին հայտնի գերչակի յուղով շփումներ անել մոտ 30 րոպե, այնուհետև լվանալ: Մի քանի շաբաթում մազերը 2-3 սմ կերկարեն:
  7. Կաթից առաջացած շիճուկով լվանալ մազերը:
  8. Կծու պղպեղը լուծել ջրում և թրջել մազարմատները: Կտաքացնի և կլավացնի արյան շրջանառությունը:
  9. 1/2 բաժակ կեֆիր, 0, 5 թ/գ խմորիչ, 1 թ/գ մեղրը խառնել և դնել տաք տեղ, մինչև որ փրփուր առաջանա: Քսել մազերին, թողնել կես ժամ, լվանալ:
  10. 30 մլ կոնյակը խառնել 1 ձվի դեղնուցի հետ, քսել մազարմատներին, թողնել կես ժամ, լվանալ:
  11. 2 ճ/գ չոր մանանեխը խառնել կես բաժակ կեֆիրի հետ: Նախքան քսելը մազարմատներին, գոլ ջրով թրջել վարսերը:
  12. Խառնել գերչակի յուղը, մեղրը, կոնյակը և ալոեի 2-3 տերևնից քամված հյութը: Թողնել մազարմատներին 1,5-2 ժամ, ապա լվանալ:
  13. Սոխը աղալ այնպես, որ ստացվի ոչ պինդ, հյութեղ զանգված: Քսել մազարմատներին: Կրկնել շաբաթական 1 անգամ:
  14. Սև հացի փափուկ մասը թրջել գոլ ջրում այնպես, որ ստացվի շիլայանման զանգված: Սա B վիտամինով հարուստ քսուք կլինի և կսնուցի մազերը:
  15. 1 ձու, 3-4 ճ/գ ձիթապտղի յուղը և գերչակի յուղը լավ հարել այնքան, մինչև առաջանա փրփուր: Քսել մազերի արմատներին: Կրկնել շաբաթական 2 անգամ:
  16. Երիցուկը թրմել եռման ջրում, ստացվածով ցողել արդեն մաքուր վարսերը:
  17. Տաք գարեջրով ցողել արդեն լվացած վարսերը: Չէ՞ որ այն պարունակում է մեծ քանակությամբ խմորիչ և վիտամիններ:
  18. Բողկի և գերչակի յուղը խառնել, քսել մազարմատներին: Թողնել 20 րոպե, ինչից հետո լավ լվանալ մազերը:
  19. 10 ճ/գ մեղր, 1 դեղնուց, 1 գլուխ սխտոր, 1 բաժակ կեֆիր, սոխ, լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված: Քսել մազարմատներին: Բացի աճին նպաստելուց՝ նաև փափկացնում է վարսերը:
  20. Կռատուկ (Лопух) թրմել եռման ջրում, թողնել, մինչև հովանա, այնուհետև ստացված լուծույթով թրջել մազարմատները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել