Ցավալի մի բան կա, որ անվարան նախորդում է նորանկախ Հայաստանի ողջ ընտրական գործընթացին: Դա համայն հայության հեռուստատեսությամբ` Հ1-ով, ևս մեկ անգամ արվեստի գործ հանդիսացող ֆիլմերի ցուցադրությունն է...ահավասիկ` «Նվագախմբի տղաները», «Սարոյան եղբայրներ», նախկինում նաև «Զանգեզուրը»... Հիմա ՀՀԿ իշխանություն է, և ինչպես ասացի, «Զանգեզուրը» էս շարքից հանեցին... Բնական է, որ Նժդեհին նսեմացնող ֆիլմը նոր սերնդի դաստիարակության լավագույն տարբերակը չի, ու այդ մասին երկու կարծիք լինել չի կարող, բայց ոչինչ, որ Նժդեհը ՀՅԴ անդամ էր, կամ ինչո՞ւ չի կարելի բոլորը հանել, թե՞ խիստ կարևոր է ևս մեկ անգամ Դաշնակցությանը «արվեստի գործ» հանդիսացող ֆիլմերով կոմունիստական քարոզչությունը շարունակել: Հ.Գ. 1. կարծում եմ այս ամենի լավագույն պատասխանը կլինի «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅՈՎ» այդ ֆիլմերի ցուցադրությունը... 2.Դաշնակցության մասին բազում երգեր, ֆիլմեր կան լավ թե վատ, մեկդ մտածե՞լ է, թե ինչ են ասելու ձեզ ու իշխող կուսակցությանը, երբ իշխանություն չլինեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել