Royal Dutch Shell  նավթագազային ընկերությունը պայմանագիր է ստորագրել Shell E&P Ireland ընկերության մասնաբաժնի վաճառքի մասին:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով  Shell ընկերության պաշտոնական հաղորդագրությունը, գործարքի արժեքը կազմում է 1.08 մլրդ եվրո: Իռլանդիայում գործող ակտիվներն ընկերությունը վաճառում է կանադական CPP Investment Board-ին:

Ինչպես հայտնի է դարձել, գործարքով նախատեսված առաջին վճարման գումարը կազմելու է 830 մլն եվրո, մյուս վճարումները` 250 մլն եվրո:

Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի 2018 թվականի երկրորդ եռամսյակում:

Ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Էնդի Բրաունի խոսքով` այդ գործարքը հանդիսանում է Shell-ի վերակազմավորման ռազմավարության մի մասը և միջազգային մակարդակով ներդրումներ կատարելու օրինակ է ծառայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել