Armsport.am-ը գրում է.

Հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, հուլիսի 2-ին Բևերլի-Հիլզում իր վարձակալած տանը մեծ խնջույք է կազմակերպել:

Հարևանները աղմուկի մասին հայտնել են ոստիկանությանը, որը 6 անգամ ժամանել է բնակարան` ներկաներին հանգստացնելու համար, հայտնում է «TMZ»-ը:

Արդյունքում Լուկակուն ձերբակալվել է: Հարձակվողին ոստիկանական բաժանմունք չեն տարել և մեղադրանք չեն ներկայացրել, բայց պաշտոնապես տեղեկացրել են օրենքը խախտելու մասին: Չի հաղորդվում, թե ինչ պատիժ է սպառնում ֆուտբոլիստին:

«Մանչեսթեր Յունայթեդն» այսօր` հուլիսի 8-ին, հայտարարել է, որ համաձայնության է եկել «Էվերթոնի» հետ Լուկակուի տրանսֆերի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել