ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել իրավիճակը Սիրիայում։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունում, որը տարածվել է Համբուրգում G20-ի գագաթնաժողովին ընդառաջ։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառումը կանխելու համար։ «ԱՄՆ-ը և Ռուսաստանը, անշուշտ, տարաձայնություներ ունեն մի շարք հարցերով, սակայն կա նաև ներուժ՝ Սիրիայում պատշաճ համակարգման համար։ Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանը՝ որպես Ասադի ռեժիմի երաշխավոր, պատասխանատվություն է կրում սիրիացի ժողովրդի կարիքների բավարարման և այն բանի համար, որպեսզի կողմերից ոչ մեկը չխախտի հաստատված սահմանները՝ զբաղեցնելով տարածքներ, որոնք ավել վաղ ազատագրվել էին ԴԱԻՇ-ի և այլ խմբավորումների գրոհայիններից»։

Պետքրատուղարը կոչ է արել բոլոր հակամարտող կողմերին հրաժարվել հակամարտության սրացումից և պահպանել հաստատված անվտանգության գոտիների համաձայնեցված աշխարհագրական սահմանները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել իրավիճակը Սիրիայում։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունում, որը տարածվել է Համբուրգում G20-ի գագաթնաժողովին ընդառաջ։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառումը կանխելու համար։ «ԱՄՆ-ը և Ռուսաստանը, անշուշտ, տարաձայնություներ ունեն մի շարք հարցերով, սակայն կա նաև ներուժ՝ Սիրիայում պատշաճ համակարգման համար։ Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանը՝ որպես Ասադի ռեժիմի երաշխավոր, պատասխանատվություն է կրում սիրիացի ժողովրդի կարիքների բավարարման և այն բանի համար, որպեսզի կողմերից ոչ մեկը չխախտի հաստատված սահմանները՝ զբաղեցնելով տարածքներ, որոնք ավել վաղ ազատագրվել էին ԴԱԻՇ-ի և այլ խմբավորումների գրոհայիններից»։ Պետքրատուղարը կոչ է արել բոլոր հակամարտող կողմերին հրաժարվել հակամարտության սրացումից և պահպանել հաստատված անվտանգության գոտիների համաձայնեցված աշխարհագրական սահմանները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել