Ես ուրախ չեմ, որ թուրք երեխա է զոհվել, բայց և չեմ սգում: Թող խելք ունենային, իրենց զինվորականներին չթողնեյին իրենց տների կողքին հրետանի տեղադրել: Երեխայի հայրը երդվել է, որ վրեժ կլուծի, նա պատրաստ է հնարավորության դեպքում վրեժ լուծել, բայց իր ջայլամի կեցվածքից դուրս չգալ և ասել իրենց բանակին, որ իրենց երեսից ինքը իր երեխային կորցրեց: Ստորության տեսակետից գործ ունենք կատարյալ թշնամու հետ, որը, բացի իր զինվորից, նաև բնակչության վրա թքած ունի, պատրաստ է իր պատճառով մահացած երեխայի նկարով փիառ անել: Վստահ եմ, որ մեր ամեն հրետանավոր չի ուզի, որ իր զարկից երեխա տուժի, բայց քանի թշնամու ժողովուրդը, Ալիևի պրոպագանդայի տակ մնացած, չի սաստում իր խուժանին, ցավոք, մեր զինվորը կրակելու է իրենց գյուղերում տեղակայված թիրախներին: Մեր զինվորի կյանքը թանկ է մեզ համար, թող գլուխը ավազից հանեն և կանխեն իրենց գյուղերից մեր զինվորի, բնակչի վրա կրակելը, որ մերոնք ստիպված չկրակեն գյուղերի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: