Այս նկարները կօգնեն վերականգնելու հիշողությունը որոշ օգտատերերի մոտ, ովքեր տառապում են այդ հիվանդությամբ: Նկարներում Մարտունիում 2016 թվականի ապրիլի երկուսին զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն է և նրա վիրավոր եղբայրն ու ընկերը։ Երեխաները առավոտյան 8-ի սահմաններում քայլելով գնում էին դպրոց ու հենց դպրոցի մուտքի մոտ խոցվեցին ադրբեջանական զինուժի կողմից արձակված հրթիռից: Ավելորդ եմ համարում հիշեցնել նաև բոլոր այն երեխաներին՝ 18-20 տարեկան, որ սպանվեցին և խոշտանգվեցին այդ օրերին, հավելենք բոլոր նրանց, ում սպանել են մինչ ապրիլը և ապրիլից հետո: Ադրբեջանական զինուժը շարունակում է իր մարդասպան գործունեությունը, և այսուհետ ևս նրանց բոլոր կրակակետերը ոչնչացվելու են Հայկական զինուժի կողմից, կլինեն դրանք տեղադրված գյուղերի, թե քաղաքների մեջ։ Ոչ մեկին դուր չի գալիս, երբ երեխաներ են զոհվում, բայց այդ զոհերի համար միակ և եզակի մեղավորը հենց ադրբեջանական զինված ուժերն են, ովքեր իրենց ավագ եղբայրներին հատուկ մարտավարությամբ դարեր շարունակ թաքնվել են սեփական ժողովրդի հետևում՝ հույս ունենալով, որ քրիստոնյաները չեն կրակի քաղաքացիական օբյեկտների և մարդկանց ուղղությամբ: