Սիրելի բարեկամներ,
Ձեզ եմ գրում, բայց չմոռանանք, որ նաեւ չարեկամներն են կարդում։ Դրանց արձագանքներից երեւում է, որ դրանք իսկապէս արժեքային համակարգի դէմ են կռիւ տալիս եւ աւելի յետեւողական են, քան ահաբեկիչները։
Այսօր երկու ջահել խօսում էին եւ անսքող յոյս յայտնում, որ Հայրիկեանի էջը փակուել է։ Մի հարցնող լինի, թէ այդ ի՞նչ էջի մասին եք խոսում, ե՞րբ է այդ էջը բացուել, դուք ի՞նչ կապ ունեք այդ էջի, նրա փակուելու ու Հայրիկեանի հետ… Բայց կրքոտ խօսում են, որ մտածես, թէ սրանք իրենց խակ մտքով փորձում են աւարտին հասցնել իրենց ձախողուած բոլշեւիկ տատիկ-պապիկների գործը եւ լրագրողական դաշտում տեռորիստութիւն անել։ Պարզ է, իրենց աշխատավարձ տուող իրենց տէրերի հրահանգն են կատարում, բայց մի դրանց խւսուածքին նայես, «կհիանաս» արտաբերած բառերի կույտով։ Աստուած իրենց հետ։ Այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել այս որոշումը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ................. 2013 թվականի N ......... Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ 
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) 2013 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 20,500.0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի բուժումը արտերկրում իրականացնելու նպատակով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի վրա:
Պ.Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երևանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով Պ.Հայրիկյանի ներդրած ավանդը Հայաստանի անկախացման գործում առաջարկում ենք ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գումար հատկացնել ՀՀ առողջապահության նախարարությանը բուժումը արտերկրի կլինիկայում կազմակերպելու համար:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆ

Փաստաթղթից երեւում է, որ անձեռնմխելիութեամբ օժտուած սակայն այդ կարգավիճակում մահափորձի ենթարկուած անձին երկու ամիս բուժել փորձելուց եւ յաջողութեան չհասնելուց յետոյ են որոշել բուժումն արտերկրում կազմակերպել։

Ապազգային տարրին կատաղութեան հասցրած հատուածը՝ «…ավանդը Հայաստանի անկախացման գործում…» «Ինչպէս նաեւ» հաւելումով է միայն նշւում։

Առայժմ այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել