Ադրբեջանի իշխանություններն անելու են ամեն ինչ՝ անցանկալի տեղեկատվության արտահոսքը կանխելու նպատակով: Եթե պաշտոնական հաղորդագրություններում, պարզ պատճառներից ելնելով, բացահայտ սպառնալիքներ չեն հնչեցվում, ապա «ձեռի տակ եղած» մանր-մունր կայքերով և բլոգներով սպառնալու են թե՛ ոչ պետական լրատվամիջոցների խմբագիրներին և թե՛ սոցիալական ցանցերի օգտատերերին: Նպատակը մեկն է՝ Ադրբեջանի բնակիչները չպետք է տեղեկանան բանակում տիրող բարոյահոգեբանական ցածր վիճակի, կոռուպցիայի, ինչպես նաև մարտական և ոչ մարտական կորուստների մասին:
Ճնշումներ, ձերբակալություններ, անհիմն մեղադրանքներ, այդ թվում նաև՝ պետական դավաճանության մեջ, ինչու չէ, նաև սպանություններ: Շուտով մենք ականատես կլինենք ալիևյան ռեժիմի կողմից լայնորեն կիրառվող այս մեթոդների նոր ալիքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել