Panorama.am-ը գրում է.
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոոն կենտրոնն ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրել է ընտրակաշառքի 90 դեպք՝ որոնցից 37-ը ֆիքսել են ԶԼՄ ներկայացուցիչները, 53-ը՝ տեղում մոնիթորինգ անցկացնող կազմակերպությունները: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում իրենց կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքները:
Բանախոսը տեղեկացրեց, որ ըստ հաղորդումների՝ նախընտրական շրջանում հիմնականում կաշառք բաժանել են ՀՀԿ-ն, «Հայկական վերածնունդը» և «Ծառուկյան դաշինքը»՝ 10-15 հազար դրամի չափով: ՀՅԴ-ի կողմից մեծամասշտաբ խախտումներ չեն գրանցվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



