Aysor.am-ը գրում է.
2016 թվանակին ՀՀ ԿԳՆ համար ծախսվել է 122.4 մլրդ դրամ, ծրագրային ցուցանիշը կատարվել է 97.3 տոկոսով, խորհրդարանում 2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարությունն իրականացրել է 78 բյուջետային ծրագիր: Հիմնական ծախսերը կազմել են հանրակրթության ոլորտի ծախսերը՝ 90 մլրդ դրամ:
Ջանջուղազյանի խոսքով՝ մշակույթի բնագավառում 49 ծրագրի իրականցման համար հատկացվել է 26.6 մլրդ դրամ, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 36 ծրագրերի իրականացման համար հատկացվել է 6.1 մլրդ դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/07/03/%D4%B1%D5%BF%D5%B8%D5%B4-%D5%8B%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6/1284412
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



