Ուշի-ուշով եւ խորին հուզմունքով ընթերցեցի պարոն Օսկանյանի քաղաքապետական կոնդակը` ուղղված նվաստիս եւ համայն երեւանցիներին:
Նախ հարց մեր սիրելի պարոն Օսկանյանին.
-Թանկագին Օսկանյան, երբ քաղաքը բետոնապատվում էր` Օպերայի տարածքով, էլ առավել` քարե մահարձան հիշեցնող Հյուսիսային պողոտայով, ձեր այդ մտահոգությունները փոխանցեցի՞ք ձեր անմիջական շեֆին, երբ դուք ԱԳ նախարար էիք, իսկ նա` նախագահ:
Չէ՞ որ կյանքը գնացք է, աշխարքը` հեքիաթ. մարդիկ էլ ահա` անցնող քարավան. մեկն իջնում, «մույսը» նստում` գնա քաղաքապետ դառնա, էն «մույսն» էլ էն ղդար ու անվերջ է ուշանում, որ ձեզ թվում է, թե էդ էսօր քաղաքը բետոնապատվեց:
Ու ձեր ցուցանած բոլոր այիբները, որոնք իսկապես տեղ ունեն, մեկ օրվա չեն, ինչո՞ւ սեփական մեղքերն այդ ամենում չտեսնել նաեւ:
Զի թանկագին Օսկանյան ջան, ասված է` բուժիր ածպատճառը եւ ոչ հետեւանքը:
Բայց «մույս» կողմից էլ, պարոն Օսկանյան, ինչո՞ւ այդքան շուտ քաղաքական բաղադրիչը թողեցիք մի կողմ եւ սկսեցիք այդ աստիճան կենցաղայնացնել սույն ընտրությունները`անսալով «փարոն» Սերժ Սարգսյանի հորդորին, թե սրանք կենցաղային, տնտեսա-ինֆրաստրուկտուրաժ ընտրություններ են (ներկա՞ եք լինելու Սերժ Սարգսյանի երդմնակալությանը):
Կարո՞ղ ենք եզակացնել, որ, ինչպես միշտ, շատ շուտ հասկացաք կենցաղայինի ու քաղաքականի (փարեւ ըրեք Եմ դեսպանների փաղանգին. մոտերքում կլինեն), Վերտուի եւ ոսկյա ատրճանակի տարբերությունը (քանի՞ էլիտար, քարե բետոնայիններ ունեն այս քաղաքամայրում ձերոնք` նախկին եւ այժմյան բոսերը, մի քիչ էլ Էլինարի, Տիգրան Ուրիխանյանի մոտիկ բարեկամ Արմեն Գեւորգյանը` մայրաքաղաքաքի, կներեք Մայրապետյանի կից գոյությամբ):
Համ էլ` ինչո՞ւ եք այդքան մտահոգվում, ձեզ նեղություն տալիս քաղաքամայրի պատճառով, մեկ` ընտրությունները կեղծվելու են, դուք էլ մանդատները չեք վերցնելու, ի՞նչ կարիք կա ցավեցնել գլուխը. մանավանդ որ էնպես անսովոր վիճակում եք, երբ խոսում եք «օկուպացված» մեկ պատուհանի եւ այլնի մասին (հիշում եք` ինչ բարձր աբներից էինք խոսում. Ռամբույեի հանդիպման ժամանակ սաղ աշխարհը միաբերան, դուք ալ անոնց հետ պնդում էիք. Ղարաբաղի հարցի պատուհանը բացվում է, թե չէ` ավտոբուսնե՜ր, արագաչափե՜ր... պոպուլիզմ` ձեր հետ կապ չունեցող, արհեստական մտքեր):
Հա, պարոն Օսկանյան ջան, էնպես մի անսովոր վիճակում եք. մեկ պետք է լավ նայեք, տեսնեք` ատրճանա՞կ է, թե՞ հեռախոս, կենցա՞ղ է, թե՞ քաղաքականություն, ռաբիզ շանտա՞ժ է, թե՞ իրական սպառնալիք:
Հա, ձեր գործն էլ գործ չի. սա՜ղ օր ցեխերի մեջ:



