2. Հաշվապահ: Բծախնդիր և ճշգրիտ մարդ: Արձանագրությունների նկատմամբ սերը տեղափոխում է անձնական կյանք: Ընտանիքում նա անփոխարինելի է. բնակարանում կարգ ու կանոն, ընտանեական պլանավորված բյուջե և այլն: Սակայն մեծ է ձանձրալի դառնալու հավանականությունը:
3. Զինվորական: Պատանի հասակից նրանք սովոր են կարգ ու կանոնին: Պահեստային զինվորականը՝ դիկտատորի և բռնապետի դասական օրինակ է: Զինվորականի հումորի զգացողությունը կամ բացակայում է, կամ ուրույն է:
4. Բժիշկ: Մասնագիտությունը նրանց մեջ սերմանում է ցինիզմ և սև հումոր, որը տարածված է բժիշկների միջավայրում: Աշխատավայրի ապրումները բժիշկները տանում են, ներքուստ և լուռ, որի պատճառով տառապում են հոգեբանական պատնեշից:
5. Լրագրող: Չափազանց հետաքրքրասեր, հաճախ նաև մակերեսային և շատախոս մարդ:
6. Առևտրի գծով մենեջեր: Անպետք կամ չվաճառվող ապրանքը վաճառելու աշխատանքը նրանց ստիպում է խաբել, խորամանկել, ձգտել ոլորներ տալով դուրս պրծնել իրավիճակից և շատախոսել:
7. Ուսուցիչ: Հիմնականում նրանք ավտորիտար, իշխող մարդիկ են, չեն ենթարկվում ուրիշներին, չափազանցված ինքնագնահատական ունեն, իրենց թույլ չեն տալիս մեկ րոպե անգամ լիցքաթափվել, որպեսի առաջնորդի դերը չկորցնեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1383288215095703?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1498988649396162
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել