dni.ru կայքը հարցում է անցկացրել. ռուսաստանցի մի խումբ հոգեբաններ նրանց խնդրանքով կազմել են մուլտֆիլմերի ցանկ, որոնք, նրանց կարծիքով, վնաս են հասցնում մանկական հոգեբանությանը:

Համաձայն ուսումնասիրությունների ամենավնասակար մուլտֆիլմ է ճանաչվել «Մաշան և արջը» մուլտսերիալը, որը ցուցադրվում է նաև եվրոպական երկրներում, Մերձավոր Արևելքում ու Լատինական Ամերիկայում:

1032372

1032370

1032371

1032374

1032375

Հոգեբանների գնահատմամբ՝ մուլտֆիլմի գլխավոր հերոսը՝ Մաշան, միշտ իրեն վատ է պահում, կամակորություններ է անում: Նման պահվածքը և անպատժելիությունը, ըստ հոգեբանների, կարող է բացասաբար անդրադառնալ աճող սերնդի դաստիարակաության վրա:

Վնասակար մուլտֆիլմերի երկրորդ հորիզոնականում է հայտնվել ամերիկյան հայտնի «Հսկա Հայը»: Ռուսաստանցին հոգեբանները գտնում են, որ մուլտֆիլմում գլխավոր հերոսների օգտագործած բառապաշարը կարող է վնասել երեխաների լեքսիկոնը:

Վնասակար մուլտֆիլմերի ցանկում է հայտնվել մեկ այլ ամերիկյան մուլտսերիալ ևս՝ «Սպունգ Բոբ՝ քառակուսի տաբատը»: Հոգեբանների կարծիքով՝ մուլտֆիլմի գլխավոր հերոս Բոբը չափազանց եսասեր է և մշտապես հաշվի չի առնում մեծահասակների կարծիքը: Ուստի, նման պահվածքը կարող է վատ օրինակ ծառայել երեխաների համար:

Չորրորդ հորիզոնականը եզրափակում է շատերի կողմից սիրված «Թոմն ու Ջերին» մուլտսերիալը: Ռուսաստանցի հոգեբանները գտնում են, որ մուլտհերոսները պարբերաբար ծաղրում են միմյանց և ագրեսիվ են տրամադրված միմյանց նկատմամբ:

Կայքը նաև նշում է «Վինքս ակումբը», «Հրեշների դպրոցը», «Բարբոսսկինները», «Տրանսֆորմերները» մուլտսերիալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել