keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Հոգեբանները ստելն անվանել են խելքի եւ հնարամտության նշան

visibility 873 commentմեկնաբանել

News.am-ը գրում է.

Տորոնտոյի Ռայերսոնի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են մարդկանց ստելու պատրաստակամությունն ու կարողությունը եւ ցուցանիշները համեմատել վերբալ ինտելեկտի ու աբստրակտ մտածողության թեստերի հետ, տեղեկացնում է Planet- today-ը՝ հղում կատարելով Evolutionary Psychology-ին։

Գիտնականների թիմը հայտնաբերել է, որ մարդիկ, ովքեր ստում են եւ չեղած բաներ հորինում, ավելի բարձր կոգնիտիվ ունակություններ ունեն։ Բայց նրանք պակաս հավանականությամբ կօգտվեն հորինելու կարողությունից, քան նրանց պակաս ինտելեկտուալ գործընկերները։ Փոխարենը ոչ մի ինտելեկտ չի օգնի նրանց դիմանալ խորիմաստ շաղակրատանքի գայթակղությանը. ստել կարողացող մարդիկ իրենք են պատրաստ հավատալ ապատեղեկատվությանը։

Փորձագետները՝ հոգեբան Մանե Կարա-Յակուբյանի գլխավորությամբ, ենթադրել են, որ ստելու կարողությունը կարող էր առաջ եկած լինել որպես հեղինակություն, կարգավիճակ կամ շահ ձեռք բերելու պարզ ռազմավարություն այն ոլորտներում, որտեղ հաջողությունը որոշվում է ուրիշների սուբյեկտիվ գնահատականով։ Այդպիսի ոլորտներից են քաղաքականությունը, հանրային ելույթները եւ գեղարվեստը։ «Մարդը կարող է ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ որոշակի ոլորտում հաջողության հասնելու համար, եւ կարող է ստել ու ստանալ համանման պարգեւ»,- ասել է հոգեբանը։

Իր հետազոտությունում Կարա-Յակուբյանը եւ նրա գործընկերները երկու փորձարկում են կատարել, որպեսզի կապ գտնեն հորինելու մարդկանց պատրաստակամության, դա անելու հնարավորության եւ կոգնիտիվ կարողությունների մակարդակի միջեւ։ «Մենք հայտնաբերեցինք, որ ստելու կարողությունը եւ ստելու պատրաստակամությունը կախված չեն միմյանցից»,- ասել է նա։ Ավելի խելացի մարդկանց հորինել չցանկանալը կարող է բացատրվել ուրիշների հոգեվիճակը պատկերացնելու եւ հասկանալու նրանց կարողությամբ՝ հմտություն, որը հոգեբաններն անվանում են «բանականության տեսություն»։ Դա էլ թույլ է տալիս ավելի խելացի մարդկանց ավելի լավ հասկանալ, թե երբ է իրենց ստելն աշխատում, իսկ երբ՝ ոչ։ Հաջորդ փուլում հոգեբանները մտադիր են ուսումնասիրել  ստախոսի վարքի եւ «բանականության տեսության» միջեւ փոխադարձ կապը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝