Panorama.am-ը գրում է.
«Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրի Կախա Քալաձեի թեկնածությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանական մեծամասնության ռաջնորդ Արչիլ Տալակվաձեն. գրում է apsny.ge-ն։
Նրա հայտարարության համաձայն՝ Քալաձեի առաջադրման վերաբերյալ որոշումն արդեն իսկ ընդունված է։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին։ Իրենց թեկնածուներին արդեն իսկ առաջադրել են ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» և «Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» կուսակցությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել