Շաբաթն ավարտվում է, օրերը գնալով տաքանում են, հանգստի գնալու ցանկությունը՝ մեծանում, երկար հարցազրույցներ կարդալու տրամադրությունը՝ նվազում: Մենք աշխատել ենք ողջ շաբաթ ու հիմա ասում ենք ՝ take it easy:

Ընդունեք ամեն ինչ թեթև տանելու մեր հորդորն ու կարդացեք El.am-ի take it easy շարքը:
Ավելի կարճ, ավելի կոնկրետ, ավելի պարզ. մեր հարցերին պատասխանում է հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն:

- Սուրճ, թեյ, թե՞ քչքչան աղբյուրի սառը ջուր:
- Քչքչան աղբյուրի ջուր, մեծ բաժակով ու լիքը:

- Ինչո՞վ են նման ռևմատոլոգներն ու ռադիոլոգները:
- Երկուսն էլ ունեն լավ հումորի զգացում:

- Գաղտնիքները պետք է վստահել…
- Քչքչան աղբյուրին:

Image00054

- Ավանդական, հայկական ուտեստներից ո՞րն եք սիրում և ո՞րը կարող եք պատրաստել:
- Ղափամա:

- Ի՞նչն է միավորում բոլոր ղազախներին:
- Լեզուն:

- Ո՞րն է հայկական եթերի Ձեր ամենասիրելի հաղորդումը:
- «Երեկոյան Երևանը»:

- Ինչպե՞ս պետք է վարվել դրամապանակի վերջին 5000 դրամի հետ:
- Վառելիք ավելացնել մեքենայի մեջ:

- Իսկ ո՞վ է երեկոյի թագուհին, երբ Դուք դեռ չեք հասել:
- Թագուհին մեկն է լինում:

Картинки по запросу դիանա մալենկո

- Ձեր սիրած ու չսիրած գույները:
- Սիրում եմ սև, սպիտակ, կարմիր գույները, չեմ սիրում մանկական վարդագույնը:

- Ձե՞զ են ասում, թե՞ Դուք եք ասում՝ «դե լավ, թեթև տար»:
- Հիմնականում ես եմ ասում:

- Ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրը Հայաստանում:
- Երևանում՝ Սարյան փողոցը, Հայաստանում՝ Դիլիջանը:

Картинки по запросу դիանա մալենկո
- 3 հարց, որ կտայիք Ջոնի Դեպին:
- Իրականում ի՞նչ վերաբերմունք ունի Ջորջ Ջանգ-ի նկատմամբ:
2. Fear and loathing in Las Vegas ֆիլմում իրական խաղալու համար փորձե՞լ է թմրանյութեր, որոնք կան ֆիլմում:
3. Իր ո՞ր ֆիլմում կցանկանար, որ դերասանուհու փոխարեն լինեի ես:

- Որտե՞ղ հանգստանալ ամռանը:
- Եթե հանգիստ, ապա ջուր, ծով, օվկիանոս: Եթե Հայաստանում, ապա, միանշանակ, իմ շատ սիրելի Սևանում:

- Մի առարկա, որ դպրոցական տարիների Ձեր մղձավանջն էր:
- Քիմիան: Բայց մղձավանջ չէր, ուղղակի խորացված չէի սովորում:

- Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, երբ Ռոնալդուն արձակուրդում է:
- Ռոնալդուն միշտ արձակուրդում է, երբ խաղում է Մեսսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել