Exquisite Collection Côtes De Provence 2016 գինին, որը Aldi սուպերմարկետների ցանցում վաճառվում է 7 եվրոյով, ներառվել է լոնդոնյան International Wine Challenge-ի աշխարհի լավագույն գինիների ցանկում: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
 Վարդագույն Exquisite Collection Côtes De Provence 2016 գինին, որի գինը գերմանական մանրածախ ցանցում 10 եվրոյից պակաս է, արժանացել է հեղինակավոր մրցանակաբաշխության արծաթե մեդալի, որը գոյություն ունի 1980 թվականից:
 Այդպիսով, գինու արտադրող Ժյուլ Վայնսն արժանացել է երկրորդ տեղին 2017 թ. ընդհանուր աղյուսակում և առաջատար է դարձել 9 եվրոյից ցածր գնով վաճառվող վարդագույն գինիների շարքում:
 Նշվում է, որ ամենաթանկարժեք վարդագույն գինին՝ Garrus-ը, մոտ 100 եվրո արժե: Այն արտադրում են Ֆրանսիայի Վար դեպարտամենտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել