Լրտեսը նստել էր թփերի մեջ և հետևում էր անցակետում կատարվող իրադարձություններին: Մոտենում է սպան, ժամապահը նրան հարցնում է․
- Գաղտնաբառը:
Սպան պատասխանում է․
- 26:
- Ստուգիչ թիվը,- շարունակում է ժամապահը:
- 7։
- Անցիր,- ճանապարհը բացում է ժամապահը:
Մոտենում է երկրորդ սպան և ժամապահը նորից հարցնում է․
- Գաղտնաբառը:
- 22:
- Ստուգիչ թիվը:
- 8:
- Անցիր:
Լրտեսը կարծելով, թե հասկացել է գաղտնաբառի ու ստուգիչ թվի սկզբունքը, մոտենում է անցակետին:
- Գաղտնաբառը,- հարցնում է ժամապահը:
- 100:
- Ստուգիչ թիվը:
- 9:
Լրտեսին գնդակահարում են:
Ո՞ր պատասխանը պետք է լիներ ճիշտ ստուգիչ թիվը:
Ճիշտ տարբերակը կարող եք տեսնել այստեղ
Նյութի աղբյուր՝ https://ashxarhishurj.blogspot.am/2017/06/blog-post_30.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել