Դիետա սկսելու լավագույն օրերն են.

Այն օրը, երբ զգում եք, որ պատրաստ եք։

Դիետա պահել սկսելու համար կարևոր է պատրաստ լինել կյանքում փոփոխություն մտցնելու։ Մասնագետներն ասում են, որ ավելի արդյունավետ են լինում ահազանգով պայմանավորված դիետաները, երբ, օրինակ, բժիշկն է ասում, որ պետք է անհապաղ դիետա պահեք, կամ մտերիմ մի մարդ Ձեզ հետ լուրջ խոսակցություն է ունենում Ձեր առողջության մասին, կամ էլ իմանում եք, որ մի ծանոթ հիվանդություն է ձեռք բերել ոչ ճիշտ սննդակարգի պատճառով։ Փորձը ցույց է տալիս, որ այսպիսիններն ավելի արդյունավետ են լինում, քան քաշ կորցնելու նպատակով դիետաները։ Կարևոր է հիշեցնել ինքներդ Ձեզ՝ ինչու եք որոշել դիետա պահել, ինչ արդյունքների եք հասնելու ու որքան լավ կզգաք, եթե Ձեզ հաջողվի անել դա։

Ձեր ծննդյան տարեդարձից հետո

Image result for birthday cake

Մասնագետները դա անվանում են «թարմ մեկնարկի էֆեկտ»։ Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդիկ այսպիսի նպատակներին հասնելու համար ավելի տրամադրված են սկսում աշխատել նշանավոր օրերից հետո, ինչպիսիք ծննդյան տարեդարձն ու այլ տոներն են։ Եթե մտածում եք դիետա պահել, ապա սա հիանալի ժամանակ է սկսելու համար։

Երկուշաբթի

beautiful, calendar, and cool image

Երկուշաբթին նոր շաբաթվա սկիզբն է, ու Դուք պատրաստ եք այդ նոր սկիզբը սկսել նոր կերպ։ Երկուշաբթին մարդկանց գիտակցության մեջ ընկալվում է որպես ամեն բան նորից սկսելու հնարավորություն։

Հոկտեմբեր ամսվա յուրաքանչյուր օր

Image result for october

New England Journal of Medicine-ի անցկացրած մի հետազոտություն ցույց է տվել, որ մարդկանցից քաշ կորցնելու համար սովորաբար պահանջվում է հինգ ամիս, սակայն խնդիրը կարելի է լուծել դիետան սկսելով հոկտեմբեր ամսին։ Այս ամսին շատ չեն գայթակղող մթերքները։

Կյանքում մեծ փոփոխությունից հետո

Image by crystalrainbow

Այդպիսի փոփոխություն կարելի է համարել նոր տուն տեղափոխվելը կամ աշխատանքից արձակուրդ վերցնելը և այլն։ Նոր ապրելաոճն ու կյանքի ռեժիմը հիանալի ժամանակ են նոր սովորություններ որդեգրելու համար։

Դիետա սկսելու վատագույն օրերն են.

Նոր տարին

party, cheers, and friends image

Կարծում ենք՝ պարզից էլ պարզ է՝ ինչու Նոր տարին լավագույն ժամանակը չէ դիետաներ սկսելու համար։ Մանավանդ մեր երկրում՝ ճոխ սեղանների շուրջ, դժվար է դիմանալ գայթակղությանը։

Աշխատանքի հետ կապված մեծ նախագծի վրա աշխատելիս

Image result for working in the office

Երբ գերզբաղված եք լինում ու անհանգստանում որևէ բանի մասին (երեխա եք ունեցել, շատ գործ ունեք աշխատավայրում և այլն), ապա դեռ ժամանակը չէ քաշ կորցնելու։ Բանն այն է, որ սթրեսային, լարված, զբաղված լինելու պայմաններում դիետաներն արդյունավետ չեն լինի։ Ճիշտ է, այդպիսի իրավիճակներում առողջ սնունդն ավելի է կարևորվում, սակայն պետք չէ կենտրոնանալ քաշ կորցնելու վրա։

Ուրբաթ, շաբաթ և կիրակի

Շաբաթվա վերջն է մոտենում։ Cornell University-ի հետազոտողները պարզել են, որ մարդկանց քաշն ընկնում է ուրբաթ կամ շաբաթ օրերին ու ավելանում կիրակի ու երկուշաբթի։ Բանն այն է, որ շաբաթվա վերջին օրերին մարդիկ հանգստանում են, վայելում ժամանցը, ինչը համեմված է լինում համեղ ուտեստներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել