Araratnews.am-ը գրում է.
Փոթիի նավահանգստի աշխատանքները խափանվել են հաքերային մասշտաբային հարձակման հետևանքով. հաղորդում է Georgia Online-ը:
Փոխադրումների և բեռների շրջանառության դադարից խուսափելու համար նավահանգստում արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել: Փոթիի նավահանգստի սեփականատեր՝ դանիական «Մաերսկ գրուփ» ընկերության վրա տեղի ունեցած հաքերային հարձակման պատճառով նույն պատկերն է ստեղծվել նաև այլ երկրներում:
Խոսքը Petya վիրուսի մասին է, որից արդեն բազմաթիվ երկրներ են տուժել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել