Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում երկրորդ անգամ հանդիպեց ազերի Թեյմուր Ռաջաբովի հետ և երկրորդ անգամ նրան պարտության մատնեց:

Մրցաշարի հաղթողը չեմպիոնական տիտղոսի համար մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Անանդի հետ:

Մրցաշարի ամբողջ ընթացքում առաջին և երկրորդ հորիզոնականները Մագնուս Կառլսենի հետ կիսող Լևոն Արոնյանը վերջին երեք տուրերում պարտություն էր կրել և իջել 4-րդ հորիզոնական:

Չնայած վերջին տուրում Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ տարած հաղթանակը լավագույն դեպքում կարող է բարելավել Արոնյանի դիրքը մրցաշարում մինչև 3-րդ հորիզոնական, սակայն հոգեբանական առումով շատ կարևոր էր երեք անընդմեջ պարտություններից հետո հաղթանակ տանել, այն էլ ազերիկի նկատմամբ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել