168.am-ը գրում է.
Թուրքիան թուրք­սիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ­-ները:

Թուրքական իշխանությունները որոշել են հայ­թուրքական սահմանի Արդահան, Կարս և Իգդիր քաղաքների շրջանում կառուցել պատ, որը կահավորված է լինելու նաև նորագույն սահմանային անվտանգության համակարգերով, ինչը շուրջօրյա հսկողություն է ապահովելու սահմանային հատվածում:

Սահմանային անվտանգության համակարգերով կահավորված է լինելու նաև թուրք իրանական սահմանին կառուցվելիք պատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել