Ինժեներական հետազոտությունների իրականացման համար Հայաստանում կստեղծվի ինժեներական քաղաք:
20 միլիոն դոլար արժողությամբ քաղաքը կունենա մի շարք լաբորատորիաներ, որոնք կգործեն պետական-մասնավոր համագործակցության ֆորմատով:
Սպասվում է, որ այդտեղ տեղակայված կլինի նաև Ճարտարագիտական համալսարանի նոր ֆակուլտետը:
Ինչ վերաբերում է լաբորատորիաների «զինանոցին», ապա այնտեղ տեղակայված կլինեն 200, 300 հազար եվրո և ավելի արժողությամբ սարքեր:
Ինժեներական նորարարական լուծումների «դարբնոց» դառնալու հավակնող քաղաքում կստեղծվեն նոր կազմակերպություններ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1672694343039256
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել