Ինժեներիայի «քարե արմատները»` ՀՀ-ում


09:18 , 23 հունիս, 2017

Ինժեներական հետազոտությունների իրականացման համար Հայաստանում կստեղծվի ինժեներական քաղաք:

20 միլիոն դոլար արժողությամբ քաղաքը կունենա մի շարք լաբորատորիաներ, որոնք կգործեն պետական-մասնավոր համագործակցության ֆորմատով:

Սպասվում է, որ այդտեղ տեղակայված կլինի նաև Ճարտարագիտական համալսարանի նոր ֆակուլտետը:

Ինչ վերաբերում է լաբորատորիաների «զինանոցին», ապա այնտեղ տեղակայված կլինեն 200, 300 հազար եվրո և ավելի արժողությամբ սարքեր:

Ինժեներական նորարարական լուծումների «դարբնոց» դառնալու հավակնող քաղաքում կստեղծվեն նոր կազմակերպություններ: