Հայաստան ներդրումներ բերելու հարցում միջազգային կազմակերպություններն ու հատկապես գերտերությունները միշտ ակտիվ են եղել։ Դա իհարկե գալիս է նաև ներիքն բազմաթիվ կոնֆիգուրացիաներից ու այսպես կոչված «քաղաքական մշակույթից»,որովհետև նույն կտով մեզ կերակրում են նաև մեր քաղաքական էլիտաները,թե հարայ տեսեք ուր որ է Հայաստանը դառնալու է ներդրումների շուկա։ Էլ նախարար ու վարչապետ չմնաց,որ դրանով չզբաղվեն,սակայն միևնույն է Հայաստան գումարներ մտնում են շատ քիչ,իսկ արդյունավետ ծախսվում՝ առավել քան քիչ։ Եվ ուրեմն ինչն է խնդիրը Այն,որ յուրաքանչյուր ներդրող կամ պետություն ունի իր շահերը։ Ամերիկայի դեսպանը կարող է իրեն թույլ տալ խոսել մի քանի միլիարդ ներդրումներից , դրա դիմաց ազատ շուկայական հարաբերություններ ակնկալելով մեր երկրում,սակայն նույն դեսպանը երբեք չի կարող ասել,որ Հայաստանի հարցում ԱՄՆ-ը բավարար ջանք է գործադրել ժողովրդավարության ու մարդու իրավունքների,կոռուպցիայի վերացման հարցում։ Երբ ն մեկը մյուս այլանդակ ընտրություններից հետո,Հայաստանում բազմաթիվ կասկածեկի անշարժ գույք ու հանքարդյունաբերության մեջ հսկայական եկամուտներ ստանալու վերաբերյալ տեղեկություններին նբա չի արձագանքում,ապա ներդրումների մասին նրա խոսքերը համոզիչ չեն հնչում։ ԱՄն կարծում ենք,մի բան հակսացել է։ Հայաստանը չի կարող դառնալ Վրաստան։ Հայաստանը չի կարող առանց երաշխքիների ու առարկայական ներդրումային ծրագերի,մտնել գեոպոլիտիկ ավանտյուրաների մեջ,որովհետև նման արկածախնդրության գնալը կարող է կործանարար լինել։ Ռուսաստանը այս առումով գուցե ավելի զուսպ է,նկատի ունենք հայտարարությունների մասով,սակայն դա գուցե նաև նրանից է,որ Հայաստանի տնտեսության զգալի մասը գտնվում է ռուսական ազդեցության տակ ու ավելորդ անգամ սեթևեթելու կարիք չունեն նրանք։ Ստեղծված իրավիճակում ինչ պիտի անի Հայաստանը։ Այն ինչ հիմա է անում, առավելագույն ջանքեր գործադրել երկիր փող բերելու համար,միևնույն ժամանակ ջանալով չընկնել գերտերությունների ոտքի տակ։ Սակայն վերջին ժամանկներս կարծես թե նրանց ախորժակը Հայաստանին տարբեր խնդիրների մեջ ներքաշելու հարցում շատացել է։ Այ այստեղ պետք է ուշադիր լինել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել