1. Գեղեցիկ արտաքինը դեռևս բավարար չէ, ավելացրեք դրան հմայք, և ողջ աշխարհը ձերը կլինի:

  2. Կինը, որը լիովին վստահ է, որ գեղեցիկ է ի վերջո կկարողանա դրանում համոզել մնացած բոլորին:

  3. Գեղեցկության համար արժի պայքարել:

  4. Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկներին՝ հայացքով որսում ամբոխից և միայն հմայիչներին երբեք չեն մոռանում:

  5. Ոչինչ էլ բոլոր կողմերից գեղեցիկ չի լինում:

  6. Համարվում է, որ դեմքի թերությունները պետք է թաքցնել: Սակայն ի՞նչ ասել է թե թերություն: Շատ հաճախ արտասովոր դիմագծերը հարկավոր է ընդգծել, այլ ոչ թաքցնել:

  7. Կանացի հագուստը պետք է գործի փշալարի պես. ծառայի իր նպատակկժին առանց տեսադաշտը փակելու:

  8. Կինը, որը չի սիրում իր տղամարդու թերությունները, առհասարակ չի սիրում իր տղամարդուն:

  9. Սանրվածքն ազդում է այն բանի վրա, թե ինչպես է անցնում օրը և վերջին հաշվով՝ ամբողջ կյնաքը:

  10. Ոչինչ չի դարձնում կնոջն ավելի գեղեցիկ, քան վստահությունը, որ ինքը գեղեցիկ է:

  11. Ո՞վ կհամաձայնվի ապրել մի տղամարդու հետ, ով իդեալական գեղեցիկ է, հմայիչ է և բացի այդ սուրբ է:

  12. Ես կարող եմ ասել ‹‹ոչ›› 12 լեզուներով: Կնոջ համար դա բավականաչափ է:

  13. Դժվար է լինել անթերի, եթե դու ալարկոտ ես:

  14. Տղամարդու երևակայությունը կնոջ լավագույն զենքն է:

  15. Բնավորությունը գեղեցկության կարևորագույն բաղադրիչներից է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել