Պատերազմը Հայաստանի համար չի ավարտվել սահմանին մեր տղերքի հերոսական պայքարն ու հայրենիքի համար ընկնելը մենք չեն կարող մոռանալ, բայց արի ու տես պատերազմի հաշվին ձուկ բռնողներ կան:
Ինչ-որ մեկը լուր էր տարածել, որ հունիսի 19-ին պատերազմ է սկսվելու, դե «պատերազմ է սկսվելու» արտահայտության ներքո մեր «հերոսը», երևի թե նկատի էր ունեցել լայնածավալ գրոհներն ու հակագրոհները, որովհետև ինչպես նշեցի այն չի ավարտվել:
Ի՞նչ ստացավ, մեր փոգրի արարածը, այս հաղորդագրությունը կամ լուրը տարածելուց, երկո՞ւ ավել լայք, իսկ այսպիսի լուր տարածելուց առաջ երբևէ մտածել եք, գիշերը սահմանին կանգնած տղերքի ծնողների մասին, ովքեր առավոտից երեկո սահմանից լուրերի են սպասում:
Դո՞ւք, ընտանիք ունե՞ք, կամ ծանո՞թ, բարեկա՞մ, ովքեր սահմանին են այս պահին, կամ գոնե ապրում են սահմանամերձ գյուղերում, թե դուք թքած ունեք, ձեր ու ձեր բարեկամների ու ընտանիքի վրա: Թե՞ այսպես ավելի ընդդիմադիր եք ցանկանում երևալ ու քուանշ եք տալիս իշխանություններին:
Ես չեմ կարող իմ արժեհամակարգում ընդունել բորենիներին, ովքեր ամեն ինչի պատրաստ են երկու կոպեկի համար, ես չեմ կարող նմաններին մարդ բանական արարածի կոչումը շնորհել: շարունակաբար հշեք, որ ամեն մի սխալ արտահայտած բառ փամփուշտ է ուղղված տղերքի կողմ:
Ո՞ւր է ձեր խոստացած «պատերազմը», անցել է մեկ օր, առաջին զոհը հույս ունեմ դուք կլինեք: