«Մարմնի լեզու» կոչվածն էական դեր է խաղում մեր կյանքում ու շատ իրավիճակներում դրա կարևորությունը մեծանում է։Կան մարմնի լեզվի որոշ հնարքներ, որոնք հեշտ է դարձնել մերն ու օգտագործել առօրյա կյանքում։ Այդպիսին է, օրինակ, ժպտալը։ Սակայն միևնույն ժամանակ կան այնպիսի խորամանկություններ, որոնք սովորելն այդքան էլ հեշտ չէ։ Մինչդեռ եթե Ձեզ հաջողվի տիրապետել այդ հմտություններին, դրանք էականորեն կփոխեն Ձեր կյանքը։

1. Հայելային էֆեկտ. նմանակե՛ք Ձեր զրուցակցին

Խոսքը գնում է այնպիսի նմանակման մասին, երբ դուք այնպիսի մարմնի դիրք եք ընդունում, ինչպիսին Ձեր զրուցակցինն է։ Այն ցույց է տալիս հիացմունք ու համաձայնություն։ Դժվար է դա անելն այնպես, որ տպավորություն չստեղծվի, թե դուք ծաղրում եք դիմացինին, սակայն սա իսկապես լավ հնարք է, եթե ուզում եք լավ տպավորություն թողնել։

2. Քայլե՛ք նպատակասլաց ու էներգիայով

2. Walk with purpose and energy

Ոչ բոլորն են քայլում ինքնավստահությամբ։ Քայլվածքը փոխելը կարող է բավականին դժվար լինել։ Բայց նման քայլվածքը Ձեր մասին ինքնավստահ, գրավիչ ու վստահելի մարդու տպավորություն է թողնում։

3. Տեսողական կոնտակտ

3. Maintain good eye contact

Ամեն բան երևում է աչքերում։

Ցրված հայացքով մարդիկ անհանգիստ են, անազնիվ կամ չկենտրոնացած։ Տեսողական կոնտակտ ձեռք բերելը դասվում է դժվար հնարքների շարքին, քանի որ շատ մարդկանց համար դա անհարմար է, շփոթեցնող ու ոչ բնական։

Բարեբախտաբար, կան տեսողական կոնտակտ ձեռք բերելու պարզ միջոցներ։ Լավ կանեք՝ սովորեք դրանք, քանի որ զրուցակցի հետ տեսողական կոնտակտն ամենակարևոր ասպեկտներից մեկն է։

4. Ձեռքերը պետք է տեսանելի լինեն

4. Keep your hands visible

Երբեմն շփման մեջ մարդիկ չեն իմանում՝ ինչ անել ձեռքերը, հատկապես երբ նյարդային են ու հուզվում են։

Արդյունքում կա՛մ գրպանում են թաքցնում, կա՛մ էլ խաչում են դրանք։ Այդ ժեստը որքան էլ հասկանելի է, բայց բացասական տպավորություն է ստեղծում։ Կարևոր է ձեռքերը տեսանելի թողնել, քանի որ հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե Դուք որևէ բան եք թաքցնում։ Բաց ժեստերը ստիպում են մարդկանց վստահել Ձեզ։

5. Մի՛ հուզվեք, բայց մի՛ եղեք նաև չափից դուրս կոպիտ

Կան մարդիկ, ովքեր միշտ մի փոքր անհանգիստ են, արդյունքում միշտ խաղում են մազերի, մատների հետ կամ տմբտմբացնում են ոտքերը։ Միևնույն ժամանակ կան նաև մարդիկ, ովքեր անբնականորեն քարացած են։ Խնդիրն այն է, որ մյուսները դա ասոցացնում են անազնվության կամ վախի հետ։ Կարևոր է պահել հավասարակշռությունը դրանց միջև։

6. Ուղի՛ղ նստեք

6. Sit up straight

Ձեր ծնողներն իրավացի էին, երբ մշտապես հորդորում էին Ձեզ ուղղել կեցվածքը։ Եթե հենվեք աթոռի հենակին, զրուցակցի մոտ տպավորություն կառաջանա, թե Դուք լուրջ չեք ընդունում զրույցը կամ հետաքրքրված չեք դրանով։ Մյուս կողմից էլ, աթոռի ծայրին նստելը ինքնավստահության պակաս է նշանակում։

Փոխարենը, ուղիղ նստելը խելացիության, ինքնավստահության ու վստահելիության նշան է։

7. Աշխատե՛ք Ձեր ձեռքսեղմումի վրա

7. Work on your handshake

Լավագույն ձեռքսեղմումը պետք է լինի հետևյալ կերպ. այնպես սեղմեք այլ մարդու ձեռքը, որ զգաք նրա ոսկորները։ Ընթացքում նաև ձեռք բերե՛ք տեսողական կոնտակտ ու ժպտացե՛ք։

8. Դանդաղեցում

8. Slow down

Երբ Դուք նյարդայնանում եք, թե՛ խոսքը, թե՛ շարժուձևն ավելի արագ են դառնում։

Այնուամենայնիվ, ավելի լավ է ամեն բան դանդաղեցնել։ Այդպես Դուք ավելի կոմպետենտ ու ինքնավստահ եք երևում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել