Համանախագահների հայտարարություններն ուղղված են սահմանին լարվածությունը կանխելուն: Այդ մասին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, հայտնում է Արցախպրեսը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
«Մեր հայտարարությունները եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է Պոպովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/241752/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել