Իշխանական սցենարների հետ, ինչպես միշտ, ամեն ինչ շատ պարզ է. հնարավորինս փչացնել, լղոզել, պխտորել քաղաքական դաշտը և այդ շիլաշփոթի մեջ խոսել մթնոլորտի գաղջությունից և ներկայանալ որպես չարյաց փոքրագույն: Ակնհայտ է նաև ժողովրդի վստահության քվեն ստացողի համաժողովրդական դիմադրություն կազմակերպելու անկարողությունը կամ ցանկության բացակայությունը: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ մեծ է ստեղծված իրավիճակը քննարկելու և մեղավորներ փնտրելու գայթակղությունը, որն իրականում կարող է մի երկարատև և անարդյունք բանավեճի առիթ հանդիսանալ:
Հարկավոր է գիտակցել, որ պահի կարևորությունը ստիպում է շեղվել այդ գայթակղությունից և լծվել ավելի կարևոր` Սերժ Սարգսյանի վարչախմբին իրական հակակշիռ ձևավորելու, նրանից վերջապես ազատվելու և Հայաստանում Սահմանադրական կարգը վերականգնելու գործին: Եվ հենց այս տեսանկյունից է, որ Երևանի ավագանու գալիք ընտրություններն իսկապես կարող են շրդադարձային դառնալ: Ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում հնարավոր է «Հանրապետական»-ին զրկել մեծամասնությունից և ունենալ ընդդիմադիր քաղաքապետ, ազատագրված Երևան:
Էնպես որ, հարկավոր է սթափվել և պայքարել, իսկ պայքարը շոու չէ, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանք:
Առաջ՝ դեպի անտարոն Երևան:
Առաջ՝ դեպի անսերժ Հայաստան:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aregface/posts/552082888170129
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել