Իրանի արտգործնախարարի և Թուրքիայի նախագահի 55 րոպե տևած հանդիպումն անցել է առանց լրագրողների ներկայության։ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Զարիֆի՝ այսօր Անկարայում ունեցած պաշտոնական հանդիպումների վերաբերյալ իրանական լրատվամիջոցները չափազանց սուղ տեղեկատվություն են հաղորդում։ Զարմանալի է, որ նույնիսկ ակնարկ չի արվում այսօր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին ու Կատարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Թեհրանին և Անկարային չի հաջողվել սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության գալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1401115103305826&set=a.166703606746988.44150.100002220482806&type=3&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել