Panarmenian.net-ը գրում է.
ՀՀ ԱԺ-ն հունիսի 7-ի արտահերթ նիստում քննարկում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և հարակից օրենքներում փոփոխության նախագծերն ընդունելու հարցը: Քննարկվում է նաև «Ազդարարման համակարգի մասին» օրինագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ՝ կոռուպցիայի մասին անանուն հաղորդումներ տալու, ինչպես նաև՝ դրանք ճշտելու, սուտ մատնության համար պատժի ու կոռուպցիայի մասին հայտնածի անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցերին:

PAN-ի ուշադրությունը գրավեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրանիկ Կարապետյանի ելույթն օրենքի քննարկման ժամանակ: Ստորև ներկայացնում ենք ելույթի սղագրությունը.

«Հարգելի գործընկերներ, նախ, թույլ տվեք բարձր գնահատել Արփինե Հովհաննիսյանի կատարած աշխատանքն այս օրենքներում: Այն խնդիրը, որը ես այժմ կբարձրաձայնեմ, բացարձակ չի վերաբերում իրավական կողմին, իրավական հարթության մեջ չի: Իմ գաղափարը կապված է մեր հայկականության հետ, այսօրվա իրավիճակում կապված ազդարարի ինստիտուտի հետ: Արդյո՞ք այս ինստիտիուտը կաշխատի, թե՝ ոչ, և եթե աշխատի՝ ի՞նչ հետևանքներ և արդյունքներ դա կունենա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել