Ֆիլմում չար կախարդի կամ հոգու կերպարանքով հանդես գալու համար դիմահարդարներից առնվազն մի քանի ժամ է պահանջվում, որպեսզի հատուկ նյութերի միջոցով դերասանին հաղորդեն հնարավորինս բնական, բայցև սարսափելի տեսք։

Որքան էլ դժվար է հավատալ, իրական կյանքում այդ դերասանները մեզնից ոչնչով չեն տարբերվում և ամենևին էլ սարսափելի տեսք չունեն: Համեմատաբար ավելի համեստ դերասանների համար սա առավելություն է, քանի որ այդ կերպ փողոցում քիչ մարդ է նրանց ճանաչում, և առօրյա կյանքում տարբեր տեղեր գնալը դառնում է ավելի հեշտ՝ առանց հարյուրավոր երկրպագուների և լրագրողների ճանկերն ընկնելու։

Image result for samara

2002 թվականին դուրս եկած «Զանգը» ֆիլմի Սամարայի կերպարն իր հանդիսատեսին ուղղակի սարսափահար արեց։ Ֆիլմում այն մարդը, ով դիտում էր Սամարայի տեսաերիզը, զանգ էր ստանում, որ 7 օրից կմահանա։ Ապա չոքեչոք գալիս էր ինքը՝ Սամարան, և սպանում այդ մարդուն։

Image result for Daveigh Chase

Իրական կյանքում Չեյզ Դեյվին՝ Սամարայի դերակատարը, բավականին սիրված է բոլորի կողմից։ 26-ամյա դերասանը շատ այլ ֆիլմերում է խաղացել, այդ թվում՝ «Դոննի Դորկո» կինոնկարում ու «Լիլո և Սթիթչ» անիմացիոն մուլտֆիլմում։

Related image

«Անեծքը 2» ֆիլմում Վալաք անունով սատանա միանձնուհին ուղղակի ահ ու սարսափ էր տարածում։ Ֆիլմում պարանորմալ երևույթների հետազոտողներ Էդ և Լորեյն Ուորենները գնում են Լոնդոն, Էնֆիլդ՝ օգնելու Ջանեթ անունով մի աղջկա, ով չար հոգիների ազդեցության տակ էր ընկել։ Վերջում նրանք հայտնվում են Վալաքի թիրախում։

Image result for bonnie aarons

Իրական կյանքում Բոնի Ահարոնսը բավականին հետաքրքիր և յուրօրինակ տեսք ունի, ինչի շնորհիվ նա բազմաթիվ տարօրինակ դերեր է խաղացել։ Խոսք անգամ գնալ չի կարող, որ Ահարոնսի դիմահարդարն իսկապես պրոֆեսիոնալ աշխատանք է կատարել, բայց, այնուամենայնիվ, շատերն են պնդում, որ առանց դերասանի յուրահատուկ տաղանդի անհնար կլիներ կերտել նման ահարկու և խորհրդավոր կերպար։

Image result for clown of it

1990-ականներին լայն տարածում գտած «Նա» կարճամետրաժ ֆիլմերի շարքում Փենիվայզ ծաղրածուն, հակառակ իր տեսքի, զարհուրելի կերպար էր ներկայացնում։ Ծաղրածուի միտքը Սթիվեն Քինգի համանուն նովելից էր գալիս, ու մինչ այսօր էլ նրա կերպարը ահաբեկում է թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, մանավանդ որ այս տարվա սեպտեմբերին մեծ էկրաններ կբարձրանա «Նա» ֆիլմի նոր տարբերակը։

Related image

Փենիվայզի դերակատար Թիմ Քարին իրական կյանքում շատ լավ մարդ է, չնայած անհաջողակ է։ Դերասան, երգիչ և կոմպոզիտոր Քարիի մոտ ախտորոշված հիվանդությունը նրան գամեց հաշմանդամի անվասայլակին։ Սակայն Քարիին անգամ դա ետ չպահեց իր ստեղծագործական աշխատանքը շարունակելուց և երաժշտություն գրելուց։

Image result for nightmare of elm street

«Էլմ փողոցի մղձավանջը» ֆիլմում Ֆրեդի Քրյուգերը պարբերաբար հայտնվում էր մյուսների երազներում։ Ֆրեդին արյան ծարավը հագեցնում էր մյուսների կոկորդները կտրելով, իսկ ֆիլմի հանդիսատեսներից ոմանք հետո նշել են, որ արնախումն իրենց երազում էլ է հայտնվել և սարսափահար արել։

Related image

Ֆրեդիի Կերպարը դերասան Ռոբերտ Ինգլունդին այնպիսի հռչակ բերեց, որ այժմ նրան գրեթե բոլորը ճանաչում են։ Նա միշտ եղել է ակտիվ դերասան ու բազմաթիվ ֆիլմերում է խաղացել։ Ռոբերտ Ինգլունդին նաև երաժիշտ է․ երաժշտությամբ զբաղվում է, երբ ազատ ժամանակ է ունենում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել