ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ուղերձ է հղել Հայաստանի մաքսային ծառայության հիմնադրման 33-րդ տարեդարձի կապակցությամբ․
՞Հարգելի՛ մաքսային ծառայողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա առթիվ:
Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է: Այս տոնական օրը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու համակարգի անխոնջ աշխատանքն ու նվիրվածությունը՝ ի բարօրություն մեր պետության և յուրաքանչյուր քաղաքացու։ Ձեր ջանքերն ապահովում են մեր երկրի տնտեսական անվտանգությունն ու կայունությունը՝ նպաստելով աշխարհի հետ մեր տնտեսության դինամիկ կապի ձևավորմանը, օրինական առևտրի զարգացմանը, քաղաքացիների և պետության շահերի պաշտպանությանը։
Մաքսային ծառայողի աշխատանքի լավագույն գնահատականը, անշուշտ, կառույցի հետ առնչվող յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի գոհունակությունն է, որի բեկումնային բարելավմանն էլ պետք է ուղղվեն մեր ջանքերը։
Առաջիկայում մենք կյանքի ենք կոչելու համակարգի աշխատանքի արդյունավետությունն ու որակն էապես բարելավող բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ կտան ավելի մոտ լինել յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի կարիքների ըմբռնմանը և բավարարմանը:
Բոլորս ծառայում ենք մի նպատակի՝ Հայաստանի Հանրապետության շենացմանը, որի իրականացումը պահանջում է ձևավորել մարդակենտրոն հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն: Միասին դեպի նոր բարձունքներ՝ ի գործ, հարգելի՛ մաքսային ծառայողներ:
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ»,- ասվում է ուերձում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել