PanARMENIAN.Net-ը գրում է.
TWC և Dimension Films ընկերությունները հեռուստասերիալ կնկարահանեն Ֆրենկ Միլլերի «Մեղքերի քաղաքը» գրաֆիկական վեպերի հիման վրա: Ռեժիսորի տեղը կզբաղեցնի Գլեն Մադզարան, որը նկարահնել է «Վահանը», «Քայլող մեռելները» և «Դեմիենը»:
Առաջին սերիան կնկարահանի Լեն Ուայզմանը: «Այլ աշխարհի» ռեժիսորն արդեն աշխատել է հեռուստատեսությունում, որտեղ նկարահանել է «Հավայներ 5.0», «Լյուցիֆեր» սերիալների որոշ դրվագներ, գրում է «ԿինոՊոիսկը»: Ակնկալվում է, որ նոր «Մեղքերի քաղաքը» կտարբերվի լիամետրաժ ֆիլմերից: Առաջին հերթին այն ավելի մոտ կլինի Միլլերի սկզբնաղբյուրին:
«Մեղքերի քաղաքը» կոմիքսների շարքը սկիզբ է առել 1991-ին: Գործողությունը զարգանում է ԱՄՆ արևմուտքում Բեյզին հորինված քաղաքում, որտեղ հանցավորության մակարդակը շատ բարձր է:
«Մեղքերի քաղաքն» առաջին անգամ էկրանավորվել է 2005-ին: Ռեժիսորներն էին Ռոբերտ Ռոդրիգեսը, Քվենտին Տարանտինոն և Ֆրենկ Միլլերը: Որպես հիմք էր հանդիսացել 1-ին, 3-րդ և 4-րդ գրքերը՝ աշխատելով առավելագույնս պահպանել հեղինակի վիզուալ ոճը: Պրեմիերն կայացել է Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմը տեխնիկական մրցանակի արժանացավ վիզուալ լուծումների համար:
Առաջին ֆիլմը համաշխարհային կինովարձույթում վաստակեց 158 մլն դոլար, սակայն շարունակությունը, որը բավականին ուշ հայտնվեց, տապալվեց: Ֆիլմը կոչվում էր «Մեղքերի քաղաք 2. Կին, հանուն որի արժե սպանել»: 65 մլն դոլար բյուջեով ֆիլմը հավաքեց ընդամենը 39,4 մլն դոլար: