Փաստորեն «երիտթև» Կարենի վրա էլ դրված է ՀՅԴ-ԲՀԿ քննադատությունը.... Նախ մի շտապի... էլի ընտրություններ կլինեն, այ էն ժամանակ հետաքրքիր է, երբ ՀՀԿ ընդդիմություն դառնա, քանի՞ ժամ կմնաս ՀՀԿ-ում: Իբր չգիտես հա՞, թե ինչ ջանք թափվեց, որ այս ուժերի մասնակցությունը նախագահական ընտրություններին չլինի... Հիմա, երբ անիվը հետ տալ հնարավոր չէ, եկե՞լ է մեծախոսության շրջանը... Հետո հասկանալի չէ, երբ անգամ նախագահն է ասում՝ փոփոխությունների կարիք կա, ինքդ դե՞մ ես: Բնական է, ամեն ինչ էլ մայրաքաղաքից է սկսում, սա էլ չե՞ս իմացել: Դե, ավելի կարևո՞ր է իբր խիստ տեղեկացված լինելու կերպար ընդունել ու ԲՀԿ և ՀՅԴ էլի կապել Ռոբերտ Քոչարյանի հետ: Դե տղա ես՝ կանգնի, ասա՝ Քոչարյանը վատ է, Քոչարյանը վատ նախագահ էր, դե ասա, թե կարաս:
Հ.Գ. Ինքս ՀՅԴ անդամ եմ, իսկ մենք մեկ անգամ չէ, որ քննադատել ենք բոլոր նախագահներին, այդ թվում Քոչարյանին....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: