Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, ապա կտեսնենք, որ այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում զգալիորեն ավելացել է ալյումինե գլանվածքի արտադրությունը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրությունը ավելացել է 19 անգամ և կազմել 57 տոննա: Դրանից զատ՝ դրական արդյունք է արձանագրվել նաև փայլաթիթեղի արտադրությունում, որտեղ նույն ժամանակահատվածում աճը կազմել է 1.4%: Քանակական առումով արտադրությունը հասել է 7,305 տոննայի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1881932008711891
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել