Հայաստանի քաղաքական դաշտում առկա են այնպիսի գործիչներ, որոնց կարելի է անվանել «ցիկլոն»: Նրանք գալիս են հեռվից և ոչ երկար ժամկետով: Այդպիսի գործիչներից է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս կրկին ինչ-որ հրաշքով հայտնվեց հանրային դաշտում և իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ նշեց, որ իրենց դաշինքը (ՕՐՕ-ն) նախատեսված էր ընտրությունների համար, ինչպես նաև ավելացրել, որ հունիսին սպասվելիք համագումարում հանրության առաջ հանդես են գալու քաղաքական նոր առաջարկով:
Հետաքրքիր է, որ իշխանափոխության մասին նոր ծրագրերի վերաբերյալ Հովհաննիսյանը միշտ հայտարարում է ԱՄՆ-ից վերադառնալուց հետո:
Րաֆֆին չի գիտակցում, որ մարդիկ արդեն հոգնել են թե՛ հին դեմքերից, թե՛ ինչ-որ նոր ծրագրերից: Չի կարելի ամեն անգամ ինչ-որ բան խոսք տալ և հիասթափեցնել:
Այլ կերպ ասած՝ քաղաքական «պրոտեին» ընդունելու հաճախակիությունը հանգեցնում է քաղաքական «իմպոտենցիայի»: