Image may contain: one or more people, people standing, people walking, text and outdoorԵրեկ Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ադափազարը քաղաքում տեղի է ունեցել շատ հետաքրքիր դեպք։ Քաղաքի կենտրոնական Դեմոքրասի (Ժողովրդավարության) հրապարակում տեղադրված Աթաթյուրքի արձանի վրա մի մարդ է հարձակվել՝ փորձելով ջարդուփշուր անել ու վառել արձանն ու պատվանդանը։

Դա անելուց առաջ նա արձանի առջև փռել է Թուրքիայի դրոշն ու ականատեսների վկայությամբ՝ արաբերեն արտահայտություններ բացականչել։
Տեսնելով դա՝ հրապարակում գտնվող քաղաքացիների մի հոծ զանգված հարձակվել է այդ մարդու վրա և փորձել լինչի դատաստան տեսնել նրա հանդեպ։ Ոստիկանները մի կերպ են կարողացել փրկել արկածախնդրին բնակչության ձեռքից (տեսանյութը տես այստեղ՝ https://turkiyebilgi.wordpress.com/2017/05/24/gundem-2/
Այս իրադարձության մեջ ամենակարևորը ոչ թե արձանի վրա հարձակումն է (թեև դա էլ շատ խորհրդանշական է, քանի որ Աթաթյուրքի դեմ հարձակումն ու արաբերեն բացականչությունը անուղղակի ենթադրում են աշխարհիկի և կրոնականի հակամարտություն), այլ հասարակական արձագանքը։ Հասարակական բևեռվածությունը այնքան է խորանում, որ հասարակությունը սկսում է խախտել բռնության վրա պետության մենաշնորհը և պատրաստ է ինքը հաշվեհարդար տեսնել ոչ յուրայինի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել