Անընդհատ հնչում է այն սխալ բնորոշումը, որ Րաֆֆու պահանջները ընդամենը պաշտոնների բաժանում են։ Դա այդպես չէ։ Եթե մի քիչ ուշադիր նայենք, կտեսնենք, որ եթե բոլոր պայմանները բավարարվում են, դա լինում է փաստացի կապիտուլյացիա ռեժիմի կողմից։ Ընտրակեղծարարները պատժվում են, ընտրական ցուցակները գալիք ընտրություններում հրապարակվում են, որը բացառում է կեղծ ձայների գրանցումը, մեռած մարդկանց քվեարկություն, կրկնակի քվեարկություն և այլն։ Ընտրվում է նոր ԱԺ արդեն մաքուր ընտրություններով, որտեղ չկան նաև օլիգարխներ։ Կարևոր վերահսկիչ պաշտոններում Սերժի մարդիկ չկան։ Սա բոլորովին նոր իրողություն է։ Ճիշտ է, կես քայլ է մի քայլի փոխարեն, բայց դա էլ է առաջընթաց, ընդ որում անցնցում։
Խիստ կասկածելի է, որ Սերժը առանց զգալի ժողովրդական ճնշման կընդունի պահանջները, որովհետև ինքն էլ է հասկանում՝ դա ինչ է նշանակում։ Դա պարզապես նշանակում է, որ հաջորդ հինգ տարիներին նա ոչ թե նախագահ է լինելու, այլ Անգլիայի թագուհու կարգավիճակով պաշտոնյա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել