«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկ այլ դեպքում Հանրապետական կուսակցության վերնախավը կսկսեր փնտրել, թե իրենց կուսակիցներից ովքեր են իրենց դեմ քվեարկել: Բայց այս անգամ նրանք անխռով ու անվրդով ընդունեցին Արմեն Աշոտյանի «մազապուրծ հաջողությունը»:

Բանն այն է, որ ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներից 8–ը հավաքեցին 73 և ավելի ձայներ: Նրանց թվում` և ոչ ՀՀԿ–ականները:

Եվ միայն Արմեն Աշոտյանի ձայներն էին անհամեմատ քիչ՝ 56: «Փաստի» տեղեկություններով և՛ ՀՅԴ, և՛ «Ծառուկյան» դաշինքի խմբակցություններից մի քանի հոգի իրենց ձայնը տվել էին Աշոտյանին: Փաստորեն, ավելի քան 20 հանրապետական (ՀՀԿ պատգամավորների գրեթե կեսը) դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին: Այժմ ձևացնում են, թե ոչինչ էլ չի եղել, սակայն այս փաստը կուսակցության ներսում նոր խմորումներ է առաջ բերել: Առաջիկայում, ավելի կարևոր հարցերում անհրաժեշտ ձայներ ապահովելու նպատակով, կուսակցությունը որոշել է մի խումբ մարդկանց «գամերը» ձգել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել